ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն»

«Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն»
22.10.2014 | 10:29

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: «Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ մեր ուշադրության պակասն ունեն։ «Չնայած ես տավուշցի եմ, հաճախ եմ լինում սահմանամերձ տարբեր համայնքներում, սակայն մեր սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն: Գյուղն ապրում է բնականոն հունով: Այգեպարցիներից տիկին Լարիսան ասում է՝ մի օր որ չեն կրակում, զարմանում ենք, անհանգստանում ենք»,- ասաց Կարեն Իսկանդարյանը:
Երիտասարդները եղան նաև հրդեհից տուժածների նոր բնակարանում։
ՀԵՀ մարզային կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին Այգեպարի մանկապարտեզ: Մանկապարտեզի սաներին փոխանցեցին հագուստ, խաղալիքներ։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ